Ուսումնառության հնարավորություն ԱՄՆ-ում

Միջազգային համագործակցության նոր հնարավորությունների քաղաքացիական ծառայության ոլորտում

  

Իր գործունեության սկզբից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ակտիվորեն ներգրավվել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խնդրին` նպատակ ունենալով կենտրոնացնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների գիտա-գործնական հարուստ ներուժը: Ներկա փուլում Խորհուրդը համագործակցում է հետեւյալ միջազգային կազմակերպությունների հետ.

 

Համաշխարհային Բանկ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը Համաշխարհային Բանկի /ՀԲ/ ՙՀայաստան-պետական հատվածի արդիականացում՚ վարկային ծրագրի կենտրոնական բաղադրիչներից է հանդիսանում: Պետական հատվածի մասնավորեցման խնդիրը իշխանությունների առջեւ ծառացավ անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո` 1991թ-ին: ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ օրենքի ընդունումը լուրջ առաջընթաց է հանդիսանում այդ ուղղությամբ, որի արդյունավետ եւ անխափան իրագործումը մեծապես կնպաստի Հայաստանում պետական կառավարման բարեփոխումների ընթացքը: Խորհրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների իրագործումը հնարավոր չէր իրագործել միայն ներքին ֆինանսական միջոցների հաշվին, ուստի անհրաժեշտ եղավ այս գործընթացի մեջ ներգրավել նաեւ միջազգային ռեսուրսներ, մասնավորապես ՀԲ-ի վարկային ծրագրերը: ՀՀ կառավարության եւ ՀԲ-ի ջանքերով նախապատրաստվել է վարկային` ՙՀայաստան-պետական հատվածի արդիականացման՚ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգչային ներքին ցանց ստեղծել քաղաքացիական ծառայության համապատասխան մարմինների միջեւ, ինչպես նաեւ համակարգչային ծրագրեր մշակել մրցույթների, ատեստավորման, անվանացանկի վարման, մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովներ ստեղծելու գործընթացը կատարելագործելու նպատակով: Ծրագրի ավարտից հետո համակարգը կգործի ավելի արդյունավետ եւ անխափան, կստեղծվեն պետական կառավարման ոլորտում քաղաքացու իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ` խթանելով քաղաքացիական ծառայության կայունությունը եւ քաղաքացիական ծառայողների իրավունքների պաշտպանությունը:

Եվրոպայի Խորհուրդ - Միջազգային այս կառույցին անդամակցելու պահից Հայաստանը իր վրա էր վերցրել մի շարք պարտավորություններ, որոնցից մեկն էլ ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ օրենքի ընդունումն էր, որն ընդունվեց 2001թ. դեկտեմբերին: Խորհրդի եւ ԵԽ համագործակցության շրջանակներում փորձաքննության են ենթարկվել Օրենքի արդյունավետ կիրարկման համար անհրաժեշտ բոլոր նորմատիվ-իրավական ակտերը: 2003թ. դեկտեմբերին Խորհրդի հինգ ներկայացուցիչներ մեկնեցին Իտալիա` տեղում քաղաքացիական ծառայության համակարգը ուսումնասիրելու նպատակով: Նախատեսվում է ուսումնասիրել Եվրոպայի Խորհրդի համապատասխան օրենսդրությունն այս բնագավառում, միջազգային սեմինար կազմակերպել ետխորհրդային երկրներում քաղաքացիական եւ պետական ծառայությունների կազմակերպման հիմնահարցերի շուրջ:

Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարություն (DFID) – Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի իրագործումը` ուղղված Խորհրդի ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանը, պետք է իրագործվեր 2003թ, սակայն որոշ պատճառներով տեղափոխվեց 2004թ. երկրորդ կիսամյակ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ համակարգի կարեւորությունը պետական կառավարման կազմակերպման գործում, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել համակարգի կայացման համար ներգրավել Հայաստանում Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության ներուժը: Հայաստանի պետական սեկտորի բարեփոխումներին նպատակաուղղված DFID-ի ծրագիրը իրականցնում է PricewaterhouseCoopers (PwC) միջազգային կազմակերպությունը: Այս կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2003թ. երկօրյա սեմինար-խորհրդակցություն կազմակերպվեց ՙՔաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները՚ թեմայով` համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարների, Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, Պետական կառավարման ակադեմիայի, Համաշխարհային բանկի եւ այլ պատասխանատու այրերի մասնակցությամբ: Կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերել քաղաքացիական ծառայության հարցաշարերի տպագրության, ինչպես նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի երեք լեզուներով ինտերնետային էջի ստեղծման գործում: 2003թ. հուլիս ամսին համակարգի ուսումնասիրության նպատակով կազմակերպվել է ուսումնական այց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն:
Կազմակերպությունը մինչ օրս շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Խորհրդի հետ համագործակցության մասով:

Եվրոպայի Միություն - Եվրոպայի Միության հանձնաժողովն իր դրամաշնորհային գործունեությունը Հայաստանում իրականացնում է ՙTACIS՚ ծրագրի միջոցով` նպատակ ունենալով տեխնիկական օգնություն տրամադրել նախկին խորհրդային պետություններին: Խորհուրդը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել է խորհրդակցական ծրագիր, որը գտնվում է քննարկումների փուլում: Ծրագիրը` ՙTACIS – ի գործողությունների ազգային ծրագիր - Հայաստան՚ նախապատրաստվել է 2002-2003թթ. եւ նպատակն է խթանել քաղաքացիական ծառայության արդյունավետ գործարկումը հանրապետությունում:

Փոխըմբռնման հուշագիր

Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության հետ երկկողմ համագործակցության զարգացման հարցերի շուրջ բանակցություններ վարելու փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով 2006 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը Բուլղարիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ Խորհուրդ) պատվիրակությունը` Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորությամբ: Հուշագրի նպատակն է ընդլայնել համագործակցությունը պետական ծառայության բնագավառում, խթանել հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդել շարունակական համագործակցությունը նաև եվրոպական ինտեգրացիայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում` առաջնորդվելով իրավահավասարության, փոխշահավետության և փոխադարձ բարօրության սկզբունքներով:
Հուշագիրը ներառում է երկու երկրների համակարգերին առնչվող մի քանի ոլորտում համագործակցության ուղղություններ: Այն ուղղված է պետական կառավարման ոլորտում միմյանց փորձը ուսումնասիրելու համար պայմաններ ապահովելուն:
Փոխըմբռնման հուշագիրը կնքվեց 2006 թվականի դեկտեմբերի 19-ին Սոֆիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարար Նիկոլայ Վասիլևի միջև:

2007 թվականի մարտի 17-ից 23-ը ճանաչողական այցով Ֆրանսիայում էր գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը:
Այցի նպատակն էր ծանոթանալ Ֆրանսիայի հանրային ծառայության համակարգին և նրա գործունեության առանձնահատկություններին, համակարգում տարվող գործընթացների մեթոդոլոգիային: Այցը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հանրային ծառայության նախարարության հետ ունեցած նախնական նամակագրության արդյունքների հիման վրա:
Ֆրանսիայի հանրային ծառայության համակարգում ընդգրկված են 3 առանձին ինստիտուտներ` պետական հանրային ծառայություն, տարածքային կամ տեղական հանրային ծառայության և բժշկական, սոցիալական խնդիրներով զբաղվող հանրային ծառայություն: Այցի հիմնական նպատակն էր առաջին երկու ինստիտուտների գործունեության առանձնահատկություններին ծանոթանալը:
Պատվիրակության անդամները այցելեցին նաև Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոց: Այցի ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցությունն ընդլայնելու և հնարավոր փոխայցելություն կազմակերպելու վերաբերյալ:

Տաջիկստանի Հանրապետության պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

2007 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդում էր գտնվում Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում էին Տաջիկստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական ծառայության վարչության պետական ծառայողների որակավորման պահանջների և վարձատրության համակարգի բաժնի պետ Կ.Ազիզովը և Տաջիկստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային կառավարման և ղեկավար մարմինների բյուջեների վարչության պետ Ռ. Օդինաևը:
Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգի, քաղծառայողների վճարման համակարգի և պաշտոնների ենթախմբերի ուսումնասիրումը:
Պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ս.Վասիլյանի, աշխատակզմի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչության պետ Է.Տարասյանի, Հայաստանի Հանրապետության ?ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների հետ:
Պատվիրակության անդամները այցելեցին նաև Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ:
Հյուրերը կարևորեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգի կայացման առաջընթացը:

ՙՄարդկային ռեսուրսների կառավարում՚ թեմայով դասընթացներ Կահիրեում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատանքային խումբը 2008 թվականի փետրվարի 1-14-ը մասնակցեց Կահիրեում ԱՊՀ երկրների տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կողմից կազմակերպված ՙՄարդկային ռեսուրսների կառավարում՚ թեմայով դասընթացին:
Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 15 հոգուց ` Քաղաքացիական
ծառայության խորհրդի, Արտաքին գործերի նախարարությաւն, Տարածքային կառավարման նախարարության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայութաւն աշխատակիցներից:
Հանդիպումներ կազմակերպվեցին ԱՊՀ երկրների տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի նախագահ տիկին Սոֆի Ամինի, Վարչական զարգացման նախարարության փոխնախարար պարոն Աշրաֆ Աբդելվահաբի, Եգիպտոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Կարապետյանի և այլոց հետ:
Այցելություններ կազմակերպվեցին Վարչական զարգացման, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Աշխատանքի նախարարություններ:
Սեմինարները կրում էին ուսանելի բնույթ:

 

Հանրային ծառայության վերաբերյալ միջազգային համաժողով

2008 թվականի դեկտեմբերի 19-ին Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ներքո Փարիզում տեղի ունեցավ հանրային ծառայության համագործակցության շուրջ միջազգային համաժողով, որը հովանավորում էր ADETEF - միջազգային տեխնիկական աջակցության հիմնադրամը:
Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիական ծառայության գլխավոր տնօրենները հավաքվում են տարեկան երկու անգամ` ԵՄ նախագահող պետության հրավերով: Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության խորհրդի գլխավոր տնօրեն Պոլ Պենի հրավերով համաժողովին մասնակցելու էին մեկնել ՀՀ ՔԾԽ նախագահ Մ. Բադալյանը և նախագահի խորհրդական Ա. Թարվերդյանը:
Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիական ծառայության եվրոպական ցանցը երկխոսության մի վայր է, որը տարիների ընթացքում , ստեղծելով տարբեր աշխատանքային խմբեր, իրականացնելով բազմաթիվ ուսումնասիրություններ`գիտելիքների և փորձառության հարուստ բազա է ձեռք բերել քաղաքացիական ծառայության բնագավառում:
Ձեռք բերվեց համաձայնություն ստեղծելու համագործակցության աղբյուրներ ՀՀ ՔԾԽ – համար` վերաբերվող տեխնիկական աջակցության ծրագրերին:

Այց Սլովենիայի Հանրապետություն

2009 թվականի փետրվարի 9-15 Սլովենիայի Հանրապետության Հանրային ծառայության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը` բաղկացած 5 հոգուց, պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարը և ՀՀ Կառավարությանից 1 քաղաքացիական ծառայող այցելեցին Սլովենիայի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հանրային ծառայության փորձին, իրականացվող քաղաքականությանը և իրավական դաշտին:
Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ ունեցավ նախարարության տարբեր վարչությունների հետ, պարզաբանումներ տրվեցին աշխատանքային խմբին հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ. դասային աստիճաններ, պաշտոնի նշանակում, էթիկայի նորմեր, վերապատրաստում, քաղծառայողների վարձատրություն և այլն:
Նախարարության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կնքել Փոխըմբռնման Հուշագիր երկու երկրների համապատասխան մարմինների միջև հետագա շարունակելի համագործակցության նպատակով: