Հայտարարություն   Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիր

Հայտարարություն                         www.eriwan.diplo.de

Հայտարարություն                         www.ena.fr

 

Վենետիկի Հանձնաժողովի գործունեությունը

Վենետիկի Հանձնաժողովը գործում է սահմադրական բնագավառում: Այն իր մեջ ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սահմանադրական դատարանները և ազգային փոքրամասնությունները, ընտրությունների օրենքները և այնպիսի օրենսդրություններ, որոնք առնչվում են ազգային ժողովրդավարական ինստիտուտների հետ: Վենետիկի Հանձնաժողովն օժանդակում է ապահովել կայուն ժողովրդավարական միջավայր Եվրոպայում, նպաստելով պետություններին նախագծել, ամփոփել, լուսաբանել և իրականացնել իրենց սահմանադրությունները և այլ հիմնական օրենսդրական ակտեր, որոնք միանշանակ պետք է համարժեք լինեն Եվրոպական դեմոկրատական ստանդարտներին: Հանձնաժողովի գործունեության ոլորտները հետևյալն են.

Մ Սահմանադրական աջակցություն

Վենետիկի Հանձնաժողովի առաջնային խնդիրն է աջակցել և խորհրդատվություն տրամադրել առանձին երկրներին սահմանադրական հարցերում: Այն է՝ ապահովել ՙՍահմանադրական առաջին օգնություն՚ - պետությունների, Եվրամիության մարմինների կամ այլ միջազգային կազմակերպությունների պահաջով:

Մ Ընտրություններ և հանրաքվեներ

Յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության համար ազատ և արդար ընտրությունները մեծագույն կարևորություն ունեն: Իր կազմավորումից սկսած Վենետիկի Հանձնաժողովը ջանում է անդամ երկրների ընտրական օրենսդությունը հասցնել Եվրոպական չափանիշներին:

Մ Համագործակցություն սահմանադրական դատարանների հետ

Վենետիկի Հանձնաժողովի գործունեության մյուս ոլորտն իր մեջ ներառում է համագործակցություն սահմանադրական դատարանների և համարժեք մարմինների հետ: Իր կազմավորման սկզբից Վենետիկի Հանձնաժողովը համոզվել է, որ այդ պետություններում ժողովրդավարական սահմանադրությունների ընդունմանը աջակցելը բավարար չէ, քանի որ այդ ակտերը պետք է գործնականում իրականացվեն: Այս ոլորտի առանցքային դերակատարները սահմանադրական դատարաններն են և համարժեք այն մարմինները, որոնք իրականացնում են սահմանադրական լիազորություններ:

Մ Ազգամիջյան ուսումնասիրություններ, զեկույցներ և սեմինարներ

Հանձնաժողովի ազգամիջյան գործունեությունն է իրականացնել իր կանոնադրությունում ընդգրկված այն հիմնական պարտավորությունները, որոնք ուղղված են բարելավելու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, իրավական համակարգի գիտելիքները և իրենց հետ աշխատող երկրների իրավագիտակցությունը: Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակից մարմինների խնդրանքով, օրինակ` Եվրախորհրդի Խորհրդարանական գագաթաժողովի, կազմակերպում է անդամ և դիտորդ երկրների ընդհանուր շահերին ուղղված ուսումնասիրություններ և զեկույցներ:

Ազգամիջյան թեմաներն ընդգրկված են նաև Unidem սեմինարներում /Unidem –University for Democracy – Ժողովրդավարության Համալսարան/ և հրապարակվում են Ժողովրդավարության գիտության և տեխնիկայի ժողովածուներում:

q Ժողովրդավարության իրականացման Համեմատական ուսումնասիրություններն առաջարկում են օրենքի վերաբերյալ նախնական տեսակետներ տարբեր երկրներում: Այդպիսի համեմատական մոտեցումը հնարավոր է դարձնում նույնացնել սահմանադրական արժեքները, որոնք բաշխվում են Եվրեպայով մեկ և ըստ անհրաժեշտ ոլորտների: Երրորդ փուլը, որ ներդաշնակեցումն է, վերաբերում է այն երկրների օրենքներին, որոնք դեռևս չեն ընդունել Հանձնաժողովի հանձարարականները:
q Յունիդեմ սեմինարները քաղաքական և գիտական ոլորտների, սահմանադրական դատարանների /համարժեք մարմինների/ առաջավոր մասնագետներին և Հանձնաժողովին շփման են բերում սահմանադրական դատարանի կամ մասնագիտացված ուսումնական հաստատության հետ: Զեկույցները քննարկման են ներկայացվում առանձին երկրների կամ առանձնահատուկ ոլորտների վերաբերյալ: Յունիդեմ սեմինարների քննարկումներն աջակցում են սահմանել կանոններ, որոնք ընդհանուր են այն ժողովրդավարական պետությունների համար, ուր պաշտպանված են մարդու իրավունքները և գերակայում են օրենքները:

2001 թվականին հարավ-արևելյան Եվրոպայում կայունությունն ապահովելու պահանջով այս երկրներում կարևոր իրավական բարեփոխումների իրականացմամբ Հանձնաժողովը գործի դրեց Յունիդեմ Կամպուսը (UNIDEM Campus), որը իրավական վերապատրաստման ծրագիր է` նախատեսված հարավ-արևելյան Եվրոպայի ինը երկրների, Ուկրաինայի և Բելառուսի հանրային ծառայողների համար:

 

Ծանոթություն.

Վենետիկի Հանձնաժողովը Եվրախորհրդի խորհրդատվական մարմին է սահմանադրական հարցերով: Հաստատվել է 1990 թվականին: Այն առաջավոր դեր է խաղացել սահմանադրությունների ընդունման հարցում, որոնք համապատասխանում են Եվրոպայի սահմանադրական ժառանգության չափանիշներին: Այն դարձել է միջազգային ճանաչում ձեռք բերած անկախ իրավական գիտական կենտրոն և նպաստում է Եվրոպական սահմանադրության ժառանգության տարածմանը, շարունակելով ապահովել ՙսահմանադրական Առաջին օգնություն՚ առանձին պետություններին: Վենետիկի Հանձնաժողովն առանձնահատուկ դեր ունի ճգնաժամերի կառավարման և բախումների կանխարգելման գործում սահմանադրական կառույցների և խորհրդատվության միջոցով:

Հանձնաժողովի իրավական կարգավիճակը և կառուցվածքը

Հանձնաժողովի Կանոնադրությունը

Հաստատվել է 1990 թվականին որպես Եվրամիության 18 անդամ պետությունների մասնակի համաձայնագիր: Հանձնաժողովը 2002 –ի փետրվարին դարձել է ընդլայնված համաձայնագիր, թույլ տալով ոչ եվրոպական երկրներին դառնալու լիիրավ անդամներ: Վենետիկի Հանձնաժողովը կազմված է անկախ փորձագետներից, որոնք հասել են դիրքի ժողովրդավարական ինստիտուտներում ունեցած փորձով կամ քաղաքական կամ իրավական ոլորտում իրենց արժեքավոր ներդրմամբ: Անդամները ավագ գիտնականներ են, մասնավորապես սահմանադրական կամ միջազգային իրավունքի ոլորտում, գերագույն կամ սահմանադրական դատարանի դատավորներ են կամ ազգային խորհրդարանների անդամներ: Անդամները նշանակվում են չորս տարի ժամկետով մասնակից երկրների կողմից:

 

Անդամ Պետությունները

Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունները Վենետիկի Հանձնաժողովի անդամներ են: Կիրգիզստանն անդամակցել է Հանձնաժողովին 2004 թվականին: Բելառուսը մասնակից երկիր է, մինչդեռ Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Իսրայելը, Ճապոնիան, Ղազախստանը, Կորեայի Հանրապետությունը, Մեքսիկան, Միացյալ Նահանգները և Ուրուգվայը հանդիսանում են դիտորդ երկրներ: Իսկ Հարավային Աֆրիկան ունի հատուկ համագործակցության կարգավիճակ, որը համարժեք է վերոնշյալ դիտորդների կարգավիճակին:
Եվրոպայի Հանձնաժողովը և ԵԱՀԿ մասնակցում են Հանձնաժողովի լիակազմ նիստերին:

Հանձնաժողովի գործունեությունը

Հանձնաժողովի աշխատանքները նպատակաուղղված են Եվրոպայի սահմանադրական ժառանգության երեք ընդգծված սկզբունքների` Եվրախորհրդի անկյունաքարերի ամրապնդմանը.
Մ ժողովրդավարություն.
Մ մարդու իրավունքների պաշտպանություն.
Մ օրենքի գերակայություն:
Հանձնաժողովն աշխատում է հետևյալ չորս հիմնական բնագավառներում.
Մ սահմանադրական աջակցություն.
Մ ընտրություններ և հանրաքվեներ.
Մ համագործակցություն սահմանադրական դատարանների հետ.
Մ ազգամիջյան ուսումնասիրություններ, զեկույցներ և սեմինարներ:

Վենետիկի Հանձնաժողովը Արևելյան և Հարավ-արևելյան երկրների պետական կառավարման համակարգի ծառայողների համար պարբերաբար կազմակերպում է խորհրդատվություններ, սեմինարներ, առաջավոր փորձի փոխանակումներ:

Այս գործընթացի շրջանակներում 2005 թ. հոկտեմբերի 24-28-ը Իտալիայի Տրիեստ քաղաքում կազմակերպվել էր սեմինար ՙԸնդլայնված Եվրամիության ազդեցությունը նոր անդամ-պետությունների վրա և հետագա ընդլայնման հեռանկարները՚ թեմայով:
Սեմինարն ընթանում էր Տրիեստի Կառավարման դպրոցում: Մասնակցում էին քսանվեց ծառայողներ Ալբանիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբրա-Մոնտենեգրոյից, Սլովենիայից և Մակեդոնիայից: Այս սեմինարի մասնակիցների բոլոր թեկնածուներն ընտրվել էին միայն հանրային ծառայողների վերապատրաստողներից, և սեմինարը, փաստորեն, վերապատրաստողների վերապատրաստում էր: Հայաստանից ներկայացվել էին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչության գլխավոր մասնագետ, գիտ. թեկնածու, դոցենտ Էմմա Հարությունյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային կապերի բաժնի պետ, դոցենտ Թերեզա Խեչոյանը:
Սեմինարի հիմնական վարողը Տրիեստի համալսարանի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Սերջիո Բարտոլեն էր: Դասախոսությունները և քննարկումներն անցկացնելու համար հրավիրվել էին պարոնայք Բոգդան Աուրեսկուն /Ռումինիայի արտաքին գործերի նախարարի խորհրդական/, Լուիջի Դանիելեն /Հռոմի ՙՏոռ Վերգատա՚ համալսարանի Եվրոպական իրավունքի պրոֆեսոր/, Ժակ Զիլլերը /Ֆլորենցիայի Եվրոպական Համալսարան ինստիտուտի Համեմատական հանրային իրավունքի պրոֆեսոր/, Ջերեմի Մոակը /Եվրոպայի խորհրդի Ռազմավարական ծրագրավորման գրասենյակ/, Ջոզե Լ.Սանչես-Ալեգրեն /Եվրոպական Հանձնաժողովի Ընդլայնման գլխավոր գրասենյակի քաղաքական բաժին/ , ինչպես նաև Ֆրիուլի –Վենեցիա-Ջուլիա մարզի Եվրոպական ինտեգրման ստորաբաժանման ղեկավար Էուջինիո Ամբրոզին: Պետք է նշել սեմինարի կազմակերպման և անցկացման բարձր մակարդակն ապահովված էր տկն Էլիզաբեթ րիգորիկի կողմից, որն ի պաշտոնե Վենետիկի Հանձնաժողովի և Տրիեստի Յունիդեմ Կամպուսի սեմինարների պատասխանատուն է:
Ստորև ներկայացվում է վերոհիշյալ սեմինարի ընթացքում քննարկված թեմաներից մի քանիսը:


ՄԱԿԵԴՈՆԻԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՆՐԱ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Միավորված Եվրոպա անունը կրող ծրագրում Մակեդոնիայի անդամակցության հավակնությունը հիմնավորող ինը պատճառներ

ԲԱԼԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՈՒՄ
Սերբիան և Չեռնոգորիան ԵՄ-ին միանալու ճանապարհին

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ

2006 թվականի մայիսի 2-5 Իտալիայի Տրիեստե քաղաքի ՄԻԲ բիզնեսի կառավարման դպրոցում կայացավ Եվրոպայի Վենիսի հանձնաժողովի կողմից կազմակերպված սեմինար՝ ՙԿոռուպցիայի դեմ համատեղ պայքարը Եվրոպական շրջանակներում՚ թեմայով: Սեմինարին հրավիրված էին 13 երկրների ներկայացուցիչներ, որոնց մեջ էին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը, ՀՀ առևտրի և էկոնոմիկայի զարգացման նախարարության ներկայացուցիչ Արտակ Բաղդասարյանը, Վրաստանի գլխավոր դատախազության իրավաբանական վարչության պետի տեղակալը, Վրաստանի պետական բարեփոխումների նախարարության խորհրդականը, Ադրբեջանից ներկա էին գտնվում Ադրբեջանի նախագահին առընթեր հակակոռուպցիոն հանձնաժողովի ներկայացուցիչը և Ադրբեջանի գլխավոր դատախազին առընթեր հակակոռուպցիոն բաժանմունքի գլխավոր խորհրդականը, Ռուսաստանի պետական դումայի նախագահի աշխատակազմի վարչության պետը և Ռուսաստանի Եվրոխորհրդի գրասենյակի իրավաբանական վարչության երկրորդ քարտուղարը, Ռումինայի Թրանսպարենսի Ինտերնեյշնլ գործադիր տնօրենը և Ռումինայի կրթության նախարարության ներկայացուցիչը, Բելորուսիայի արտաքին գործերի նախարարության և սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, Բուլղարիայի վարչապետի աշխատակազմի և Բուլղարիայի նախարարների խորհրդի հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները, Խորվատիայի ներքին գործերի նախարարության կոռուպցիայյի դեմ պայքարի վարչության գլխավոր տեսուչները, Մոլդովայի պառլամենտի գլխավոր խորհրդականը միջազգային կազմակերպությունների զարգացման և անալիտիկ կանխատեսումների գծով և Մոլդովայի փոխվարչապետի գրասենյակի եվրոինտեգրման խորհրդականը, ինչպես նաև մի շարք այլ պետական ծառայողներ Սերբիայից. Սլովենիայից, Բելորուսից, Մակեդոնիայից, Չեխոսլովակիայից, Ուկրաինայից:


Հայտարարություն
www.cabir.org/applications

Հայտարարություն

Նոր շունչ քաղծառայության ոլորտում

Սեմինար համակարգի բարեփոխումներին ընդառաջ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ



ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Տրիեստե, Իտալիա

ՊԱՏԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎՐԱ
Տրիեստի համալսարանի պրոֆեսոր, Վենիսի հանձնաժողովի զեկուցող Սերժո Բարտոլե

ՕECD-Ի ՕՏԱՐԵՐԿՐՅԱՆ ԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ 1997 Թ. ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՕECD-ի հակակոռուպցիոն բաժանմունքի պետ Պատրիկ Միուլեր

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՈՐԾՈՒՄ
Եվրոպայի հանձնաժողովի արդարադատության գլխավոր տնօրինության, ազատության և անվտանգության խորհրդի ազգային փորձագետ, Լուսինդա Մակ Մահոն, Բելգիա, Բրյուսել

ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
GRECO-ի նախագահ, Սլովենիայում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Դրագո Կոս

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

¸»åÇ í»ñ