Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ո ՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հայտարարում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում (այսուհետ` Թեստավորում) անցկացնելու մասին:

Թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են Խորհուրդ ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ անձամբ:

1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք  www.cscouncil.am և լրացնել նշված կայքի «Գլխավոր էջ»-ի «Կրտսեր քաղաքացիական ծառայող» բաժնի կամ «էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Թեստավորման համար դիմումի ներկայացում» ենթաբաժնում զետեղված դիմումը և անձնական տվյալների վերաբերյալ հայտարարությունը:  

Լրացված դիմումին անհրաժեշտ է կցել և Խորհուրդ ուղարկել`

  • անձնագրի պատճենը,
  • Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը  հավաստող փաստաթղթի պատճենը,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:  

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած ՀՀ քաղաքացիները Թեստավորման հարցաշարերը կարող են ներբեռնել վերոնշյալ կայքի «Գլխավոր էջ»-ի «Կրտսեր քաղաքացիական ծառայող» բաժնի  «Թեստավորման հարցաշարեր» ենթաբաժնից:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի գրանցման և Թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ 3 աշխատանքային օրվա ընթացքում` այցելելով նույն կայքի «Գլխավոր էջ»-ի «Կրտսեր քաղաքացիական ծառայող» բաժնի  կամ «էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Թեստավորման դիմումի պատասխանի դիտում» ենթաբաժինը:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած ՀՀ քաղաքացիները Թեստավորման սահմանված օրը Թեստավորման հանձնաժողովին պետք է ներկայացնեն Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը):

ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կարող են ներկայացնել 14.12.2011 թ. ժամը 14:15-ից մինչև 28.12.2011 թ. ժամը 17:15-ը:

2. Անձամբ փաստաթղթերը ներկայացնելու համար դիմող ՀՀ քաղաքացիները Խորհուրդ                 (ք. Երևան, Տերյան 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը` իրենց պատճեններով,
  • դիմում (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),
  • հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),
  • Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը  հավաստող փաստաթուղթը,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:  

Թեստավորմանը մասնակցելու համար անձամբ դիմող յուրաքանչյուր քաղաքացի Խորհրդի աշխատակազմից կստանա Թեստավորման հարցաշարերը և քննաթերթիկ, որում նշված կլինի Թեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը:

Թեստավորմանը մասնակցելու համար անձամբ դիմող ՀՀ քաղաքացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 14:15-ից մինչև 17:15-ը, և դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 28.12.2011 թ. :

* * *

Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարը 5000 (հինգ հազար) դրամ է, որն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե` Խորհրդի անվամբ բացված եկամտային հաշվի համարին` 900005281523: Սահմանված օրը Թեստավորմանը չներկայանալը կամ Թեստավորման արդյունքները հիմք չեն վճարը հետ վերադարձնելու համար:

ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող) փաստաթուղթ):

Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել  Խորհրդի աշխատակազմ (ք. Երևան, Տերյան 89, հեռ. 54-11-38, 56-64-62), ինչպես նաև այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք  www.cscouncil.am:

 

 

  ՀՀ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՐՑԱՇԱՐ
ՑՈՒՑԱԿ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՀԱՎԱՍՏԱԳԻՐ  ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿ

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

 

 

 

Դեպի վեր