Print

ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Ս․ Վասիլյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով


Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ-993-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: