Print

ՀՀ ՔԾԽ նախագահը հանդիպեց կրտսեր պաշտոններ զբաղեցնելու հավաստագիր ստացած երիտասարդներին

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար թեստավորմանը մասնակցած և այն հաջողությամբ հաղթահարած մի խումբ երիտասարդների: Խորհրդի նախագահը շնորհավորեց հավաստագիր ստացողներին և հույս հայտնեց, որ նրանք կկարողանան գտնել իրենց ցանկալի աշխատանքն ու գիտելիքների ուժի շնորհիվ հասնել նորանոր բարձունքների: Պարոն Բադալյանն ընդգծեց, որ պետական ծառայության մակարդակի որակական բարձրացումը հնարավոր է միայն այդպիսի կիրթ և ընդունակ անձանց պետական համակարգում ընդգրկելու շնորհիվ: Նշենք, որ կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար թեստավորման այս փուլին մասնակցելու նպատակով դիմում էր ներկայացրել 203 քաղաքացի։ Թեստավորմանը փաստացի մասնակցած 184 քաղաքացիների 29 տոկոսին է հաջողվել հաղթահարել հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ բալերի նվազագույն շեմը:

 Լուսանկարներ