Print

Ծանուցում

14.05.2018թ․

 Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող առաջիկա թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները կարող են փաստաթղթերը ներկայացնել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 2018 թ. մայիսի 16-30-ը ընկած ժամանակահատվածում՝ անձամբ ներկայացնելու դեպքում՝ ժամը 14:15-ից 17։15-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամի։


14.05.2018թ․

Հարգելի քաղաքացիներ
Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի csc.am պաշտոնական կայքի «առցանց նամակներ» բաժնին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստացվում են բազմաթիվ դիմումներ ինչպես քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու, այնպես էլ աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերով: Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացվում է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից»: 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որին ծանոթանալու համար պետք է օգտվել պաշտոնական կայքի csc.am/images/orenq2018.pdf հղումից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ


16.04.2018թ․

 2018 թվականի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 18-ը քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորումը հաղթահարած քաղաքացիներն իրենց հավաստագրերը ստանալու համար, 2018 թվականի ապրիլի 26-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:30-17:30-ը (ընդմիջում`ժամը 13:00-14:00-ը), կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի անվանացանկի և  գրանցամատյանի վարման վարչություն  (ք. Երևան, Տերյան 89, 2-րդ հարկ, 7-րդ սենյակ, հեռ. 011 52-24-61)` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ  փաստաթուղթ:


 

07.02.2018թ․

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող առաջիկա թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները կարող են փաստաթղթերը ներկայացնել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 2018թ. մարտի 14-28-ը՝ անձամբ ներկայացնելու դեպքում՝ ժամը 14:15-ից 17։15-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամի։


15.01.2018թ․

2018 թվականի հունվարի 15-ից մինչև հունվարի 17-ը քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորումը հաղթահարած քաղաքացիներն իրենց հավաստագրերը ստանալու համար, 2018 թվականի հունվարի 24-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:30-17:30-ը (ընդմիջում` ժամը 13:00-14:00-ը), կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն (ք. Երևան, Տերյան 89, 2-րդ հարկ, 7-րդ սենյակ, հեռ. 011 52-24-61)` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:


 

(ընդմիջում` ժամը         1300-1400-ը)