Print

Էլեկտրոնային ծառայություններ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից մշակվել են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնք առավել դյուրին և արդյունավետ են դարձնում Խորհրդին առնչվող որոշ գործընթացներ:

«Դիմումի ներկայացում»

«Դիմումի պատասխանի դիտում»

«Թեստավորման համար դիմումի ներկայացում» ենթաբաժինը կոչված է առավել դյուրին և արդյունավետ դարձնելու քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման գործընթացը: Սույն ծառայությունը նպաստում է աշխատանքային արդյունավետության բարձրացմանը, ժամանակի խնայողությանը, դիմումների ներկայացման գործընթացի առավել պարզեցմանն ու մատչելիությանը, ինչպես նաև նշված ենթաբաժնում զետեղված ձևաչափերին համապատասխան ներկայացվող տվյալների ճշգրտության ապահովմանը:

«Թեստավորման համար դիմումի պատասխանի դիտում» ենթաբաժինը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով առցանց հետևելու և ստանալու դիմումի պատասխանը, որն ապահովում է հարմարավետություն, արդյունավետություն և ժամանակի խնայողություն:

«Պաշտոնի անձնագրի դիտում» ենթաբաժինը հնարավորություն է տալիս, ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների ծածկագրերի, դիտելու քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների անձնագրերը, ծանոթանալու տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար նախատեսված իրավունքներին և պարտականություններին, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին: